ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը (տեսանյութ)

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը (տեսանյութ)
01.10.2013 | 11:46

Սեպտեմբերի 30-ին Մաշտոցի պուրակում կազմակերպվեց քննարկում, որի նպատակն էր ձևավորել տրանսպորտի հիմնախնդիրների, մասնավորապես` գնի բարձրացման ուսումնասիրությամբ զբաղվող հանրային հանձնաժողով: Կազմակերպիչը ՙՎճարում ենք 100 դրամ՚ քաղաքացիական նախաձեռնության անդամներն են։ Ըստ նրանց՝ քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի ուղեվարձի թանկացման հաշվարկ-հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը
Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ